Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը փաստաթուղթ է մշակել, որով առաջարկում է սահմանափակել մի շարք բժշկական դեղամիջոցների ու ապրանքների, ներառյալ պահպանակների, բինտերի, տակդիրների, պետական գնումները: Փաստաթուղթը հրապարակվել է կառավարության կայքում եւ հանրային քննարկման փուլում է:

Արգելքը չի վերաբերում միայն երեք պետությունների՝ Հայաստան, Բելառուս եւ Ղազախստան:

Փաստաթուղթը հանրային քննարկման է ներկայացված օգոստոսի 3-ից: