ՀՀ Ազգային ժողովում օրինագծերի քննարկման ժամանակ հարցուպատասխանին հատկացված  ժամանակը կկանոնակարգվի։ Ազգային ժողովի կանոնակարգում համապատասխան փոփոխությունների մասին առաջարկը՝ արված ՀՀԿ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Խոսրով Հարությունյանի եւ Արփինե Հովհաննիսյանի կողմից, հավանություն է ստացել օգոստոսի 6-ին կայացած Կառավարության նիստում։

Համաձայն գործող օրենքի՝ կանոնակարգվում է նախագծերի քննարկման ելույթի ժամանակը զեկուցողի, հարցեր հնչեցնող պատգամավորների, ինչպես նաեւ զեկուցողի եզրափակիչ ելույթի համար հատկացվող ժամանակը։ Իսկ հարցերին պատասխանելու եւ պատգամավորների ակնարկների համար հատկացվող ժամանակը չի կարգավորվում։ Առաջարկվում է դրանք սահմանափակել համապատասխանաբար 6 եւ 2 րոպեով։