Հայաստանից օգոստոսի 1-ին մեքենայով Ուկրաինա մեկնած 27-ամյա Դավիթ Դավթյանի մասին հարազատները դեռեւս որեւէ տեղեկատվություն չունեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Դավիթի մանկության ընկերը՝ Ռոբերտ Բեջանովը:
«Տեղեկություն ունենք, որ Ռոստովի մարզի Դոնեցկ քաղաքն անցել է, սակայն Ուկրաինա չի մտել, որովհետեւ սահմանային անցակետում Դավիթի անունը գրանցված չէ»,- ասաց Ռոբերտ Բեջանովը:
Նա նշեց, որ եւ Հայաստանի, եւ Ռուսաստանի, եւ Ուկրաինայի իրավապահ մարմինները որոնում են Դավիթ Դավթյանին:
Նշենք, որ Դավիթ Դավթյանը Խարկով է մեկնել Opel Astra G մակնիշի մուգ կապույտ ավտոմեքենայով, որի համարանիշն է 34 MQ 795: Դավիթը Երեւանից հագուստ էր տանում Խարկով, եւ անմիջապես պետք է վերադառնար, սակայն ընտանիքն օգոստոսի 3-ից նրա մասին տեղեկատվություն չունի:
Տեղեկություն իմացողներին հարազատները խնդրում են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ +37496-77-99-88:





























