Օգոստոսի 13-ին, ժամը 21.00-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 34-ամյա քաղաքացուհի եւ հայտնել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող սրճարանի դիմաց «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն եւ հեռացել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: