ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին պատմական այցով Կուբա է ժամանել, Հավանա նրա ժամանումը ցուցադրվել է CNN-ով։
Ինչպես հաղորդվել է, Քերրին առաջին բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան է, որն այցելում է կղզի 1945-ից ի վեր։
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ պետքարտուղարը կմասնակցի Կուբայում ամերիկյան դեսպանատան բացմանը և անձամբ շենքի գլխավերևում կբարձրացնի ԱՄՆ-ի դրոշը, փոխանցում է Gazeta-ն։
Քերրին բանակցություններ կանցկացնի իր կուբացի գործընկերոջ՝ Բրունո Ռոդրիգեսի հետ և համատեղ ասուլիս կտա։





























