Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը   ներգաղթյալների ընդունման ավստրիական կենտրոնի պայմանները, որը գտնվում է Վիեննայի մոտակայքում, բնորոշել է որպես ամոթալի։ 

Իրավապաշտպանների խոսքերով, մոտ մեկ ու կես հազար մարդ, ներառյալ կանայք եւ երեխաներ, ստիպված են փողոցում քնել։

Տրայսկիրհեն քաղաքի ներգաղթյալների ճամբարը վատ է կազմակերպված, այնտեղ հակասանիտարական վիճակ է տիրում։ Ներգաղթյալներին անհրաժեշտ բուժօգնություն չի տրամադրվում։

Տրայսկիրհենի քաղաքապետի գնահատականով կենտրոնում մոտ հինգ հազար մարդ է ապրում, եւ դա այն դեպքում, երբ այն նախատեսված է 480 մարդու համար, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ավստրիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ինքը փորձում է բարելավել իրավիճակը, բայց առայժմ քիչ մարդ է տեղափոխվել շրջանային կենտրոններ։

Ավստրիայի ինը դաշնային տարածքներից մի քանիսը հրաժարվել են բնակելի տարածքներ կառուցել ներգաղթյալներին ապաստան տալու համար։