«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության չվերթով՝ Ամստերդամ-Կիեւ եւ Կիեւ-Երեւան, օգոստոսի 12-ին տեղափոխվել է երկու մարա եւ երեք սուրիկատ։ Կենդանիների տեղափոխությունն իրականացվել է ՈՒՄԱ-ի «Մասնագիտական լուծումներ բեռնափոխադրումների համար» ծրագրի շրջանակում։ Այդ մասին հաղորդել է ավիաընկերության պաշտոնական կայքը։
Ամստերդամից եկած կենդանիները երկու չվերթի արանքում 2,5 ժամ սպասել են Կիեւի միջազգային «Բորիսպոլ» օդանավակայանում, մասնագետների հսկողության տակ, իսկ հետո թռել դեպի իրենց նշանակման վերջնական վայր՝ Երեւանի կենդանաբանական այգի։
«Կենդանիների տեղափոխումը չափազանց բարդ եւ պատասխանատու գործընթաց է, որը ավիաընկերությունից պրոֆեսիոնալիզմ է պահանջում եւ «կենդանի բեռի» տեղափոխման եւ նրա հետ շփման մեծ փորձ։ Մեր գործընկերների արագ եւ կարգավորված աշխատանքի շնորհիվ, ինչպես նաեւ փաստաթղթերի նախնական տրանզիտային լրացման, մենք Կիեւում կարողացանք էկզոտիկ կենդանիներին մի չվերթից մյուսը տեղափոխել ռեկորդային կարճ ժամկետում։ Երկար ուղեւորության ընթացքում մարաների եւ սուրիկատների համար թռիչքի առավելագույն հարմարավետ պայմաններ են ապահովվել եւ հատուկ խնամք», –նշել է վաճառքի եւ հատուկ բեռնափոխադրումների կազմակերպման գծով ՈՒՄԱ ընկերության առաջատար ինժեներ Եվգենիա Մագասը։





























