Նիդեռլանդներ WEpod EZ-10 ինքնակառավարվող էլեկտրական միկրոավտոբուսների առաջին խմբաքանակն է ներկրվել, որոնք ուղեւորներին փոխադրելու են ընդհանուր օգտագործման ճանապարհներին:
Ավտոբուսները երթեւեկելու են Վագենինհենի համալսարանի Էդե Վագենինհեն երկաթուղային կայարանի միջեւ: Ճանապարհի երկարությունը շուրջ 11 կմ է:
Վեց տեղանոց WEpod EZ-10 միկրոավտոբուսը կարող է ընթանալ առավելագույնը 25 կմ/ժ արագությամբ: Ըստ Gazeta.ru-ի, մեքենան տեսախցիկներ, ռադարներ եւ GPS նավիգատոր կունենա:
IamExpat.nl-ի փոխանցմամբ, սա ինքնակառավարվող հասարակական տրանսպորտի առաջին նախագիծն է Նիդեռլանդներում: Հետագայում երկրի իշխանությունները, հնարավոր է, կընդլայնեն WEpod EZ-10-ի երթուղիների թիվը:





























