Ռուսական ավտոմոբիլաշինական «ԱվտոՎազ» ընկերության ղեկավարությունը ծրագրում է Lada Xray քրոսօվերների թողարկման առաջին տարում 60 հազար մեքենա վաճառել։ 

FOTON ARMENIA ավտոսրահն առաջարկում է FOTON TUNLAND պիկապ ամենագնացներ՝ մատչելի գներով: Պիկապը համալրված է Mitsubishi ընկերության 2,4 լիտր ծավալով բենզինային շարժիչով: 100 կմ-ին ծախսում է 7,9 լիտր բենզին: Պիկապն առաջարկվում է՝ 4 եւ 2 դռնանի, 4x4 եւ 2x4 տարբերակներով:
Սրահի հասցեն՝ Արտաշատի խճուղի 101/2՝ Երեւան-Մասիս խճուղու խաչմերուկի հարեւանությամբ:
Հեռ.համարներ` 010 49-19-90 ; 091 49-19-90

Ընկերության ներկայացուցիչների կարծիքով տվյալ ծավալը առավելագույնն է Ռուսաստանի ավտոշուկայում վաճառքի ցուցանիշների ընթացիկ անկման պայմաններում, հայտնում է Autocorner.ru-ն։

Lada Xray նոր քրոսօվերը կթողարկվի հոսքագծի B0 մեկ գլոբալ գծով։ Այս նույն գծով են արտադրվում նաեւ Lada Largus-ը եւ  Nissan Almera-ն։  Lada Xray-ի հոսքագծային  արտադրությունը  կսկսվի ընթացիկ տարվա դեկտեմբերի 15-ից։ Ավտոմոբիլը վաճառք դուրս կգա 2016 թ սկզբին։