Թուրքիայի Կայսերի քաղաքի Էրջիյեշ համալսարանի բանասիրության ֆալուլտետի կազմում բացված «հայոց լեզու եւ գրականություն» բաժինն արդեն համալրվել է 4 ուսանողով։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Էրջիյեշ համալսարանի ռեկտորի տեղակալ պրոֆեսոր Մեթին Հուլագուն նշել է, որ նման բաժին Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ է բացվում։ Նա տեղեկացրել է, թե հայերենի մասնագետների հետ Երեւանում արդեն պայմանավորվել է եւ ավելացրել, որ Թուրքիայի Բարձրագույն  կրթական խորհուրդը թույլատրել է արտասահմանից դասախոս հրավիրել, սակայն ֆինանսական հարցերը դեռ ֆինանսների նախարարության հետ քննարկվում են։

Պրոռեկտորի խոսքով՝ Թուրքիայում հայերենի եւ եբրայերենի մասնագետների խիստ պակաս կա եւ այդ բաժիններում կրթություն ստացածները, ավարտելուց հետո շատ հեշտ աշխատանք կգտնեն։

Նշենք, որ Մեթին Հուլագուն ավելի վաղ արած հայտարարություններից մեկում նշել էր, թե հայերեն բաժին բացելու նպատակը՝ հայկական արխիվներում աշխատելու ունակ մասնագետներ պատրաստելն ու հայկական թեզերի դեմ պայքարելն է։