Նախօրեին Խաղաղ օվկիանոսի Գվատեմալե եւ Սալվադորե ափերին 5,4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Տեղի իշխանությունները տուժածների եւ ավերվածությունների մասին դեռ ոչ մի տեղեկատվություն չեն հայտնում։
Ամերիկացի սեյսմոլոգների տվյալներով, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Գվատեմալեի ափերից ոչ հեռու մոտավորապես 17 կմ խորության վրա։
Այսօր էլ 6,4 ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ Օվկիանոսի հարավում՝ Բուգենվիլ շրջանի մոտակայքում։
ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Արավա քաղաքից 165 կմ եւ երկրի մայրաքաղաք Պորտ-Մորսբիից 825կմ հարավ-արեւմուտք։
Կամչատկաում եւս երկրաշարժ է եղել 4,5 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կոզլովի հրվանդանից հարավ՝ ծովում 48,4 կմ խորության վրա։
Հարկ է նշել, որ թերակղզու բնակեցված վայրերում, այդ թվում նաեւ Պետրոպավլոսկ-Կամչատկայում, ստորգետնյա ցնցումներ չեն գրանցվել։ Ավերվածությունների եւ տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան։ Ցունամիիի առաջացման սպառնալքիներ եւս չկան։




























