Հայաստանում այսօր Սահմանադրությունը ոչ թե բարեփոխվում է, այլ փոփոխվում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրավաբան Տիգրան Սարգսյանը, որը միացել է «Ոչ սահմանադրական փոփոխություններին» նախաձեռնող խմբին:

Նրա խոսքով՝ բարեփոխման համար պետք է ունենանք կայուն երկիր:

«Սահմանադրությունն ազգային ծրագիր է: Եթե անընդհատ փոփոխենք մեր ծրագիրը, ապա բարեփոխում չենք ունենա»,- փաստաբանը:

Սարգսյանի խոսքով՝ իրենց նախաձեռնությունը պահանջում է, որ օրակարգից հանվի Սահմանադրության նոր նախագիծը, լուծարվի Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը եւ ստեղծվի Սահմանադրական բարեփոխումների իրականացման ազգային համաձայնության հանձնաժողով, որտեղ կընդգրկվեն իշխանությունների, նախաձեռնող խմբերի և ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ:

Նշենք, որ խումբը սեպտեմբերի 10-ին հանրային քննարկում է նախատեսել Ազատության հրապարակում: