Հրադադարի խախտման պարբերականությունը նվազել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապեր վարչությունից՝ անդրադառնալով սահմանային իրավիճակին:

Նրանց խոսքով՝ սահմանագոտում հակառակորդի կողմից գրանցվում են անկանոն բնույթի կրակոցներ, հայկական կողմը վերահսկում է իրավիճակը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին մի քանի օր լարված իրավիճակ էր հայ-ադրբեջանական սահմանին: Հակառակորդը պարբերաբար գնդակոծում էր Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը: Մոսկվայում սեպտեմբերի 7-ին տեղի ունեցած Սարգսյան-Պուտին հանդիպումից հետո հանդարտվել է իրավիճակը: