Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղում 20 երեխա է թունավորվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց համայնքի ղեկավար Հովիկ Պողոսյանը:
«2-ից 15 տարեկան 20 երեխա է թունավորվել, նրանցից մեկը հիվանդանոցում է, մյուսները տնային պայմաններում են բուժում ստանում: Այս պահին բոլորի վիճակն էլ լավ է»,- ասաց գյուղապետը՝ նշելով, որ երեխաներից բացի՝ թունավորվել է նաեւ ինքը:
Թունավորման պատճառները դեռեւս հայտնի չեն: Գյուղապետի խոսքով՝ համապատասխան մարմիններն ուսումնասիրություններ են անցկացնում գյուղում, նմուշառումներ վերցնում սննդից, ջրից՝ պատճառը պարզելու համար:





























