Հայաստանից օգոստոսի 1-ին մեքենայով Ուկրաինա մեկնած 27-ամյա Դավիթ Դավթյանին գտել են Լուգանսկում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասացին նրա ընկերը՝ Ռոբերտ Բեջանովը:
«Դավիթն այս պահին Ռոստովում է, մեքենան է վերանորոգում, որ վերադառնա Հայաստան: Կիրակի օրն արդեն Երեւանում կլինի»,- ասաց Ռոբերտ Բեջանովը՝ նշելով, որ նախնական տվյալներով՝ երիտասարդին առեւանգել էին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 1-ին Դավիթ Դավթյանը Խարկով էր մեկնել Opel Astra G մակնիշի մուգ կապույտ ավտոմեքենայով: Նա պետք է հագուստ տաներ Խարկով եւ անմիջապես վերադառնար: Սակայն օգոստոսի 3-ից անհետացել էր: Հարազատները դիմել էին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի իրավապահ մարմիններին:





























