Ուկրաինայի խնդիրը պատժամիջոցներով չի լուծվի։ Այս մասին BBC-ի Ռուսական ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Հայաստանը ցավով եւ ապրումակցությամբ է մոտենում այդ իրադարձություններին, քանի որ Ուկրաինայում գրեթե կես միլիոն հայ է ապրում։ Նալբանդյանի խոսքով՝ հարցը դնել այնպես, թե ով ում է դատապարտում կամ պաշտպանում, լավագույն լուծումը չէ։

«Ես չեմ կարծում, որ պատժամիջոցների միջոցով է պետք լուծել հարցերը։ Հարցերը պետք է լուծել բանակցությունների միջոցով։ Դա միջազգային հարթակում ծագող ցանկացած հակամարտության լուծման լավագույն միջոցն է»,- եզրափակել է Նալբանդյանը։