Եգիպտոսի ոստիկանության աշխատակիցները երկրի արեւմուտքում կրակ են բացել մեքսիկացի զբոսաշրջիկների խմբի վրա, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Միջադեպը տեղի է ունեցել անապատում, որտեղ ոստիկանության ուժերը զբոսաշրջիկների խմբին շփոթելով ահաբեկիչների հետ, կրակ է բացել նրանց մեքենաների վրա:
Նախնական տվյալներով, սպանվել է 12 մարդ, այդ թվում մի քանի տեղացի զբոսավարներ: Մոտ 10 մարդ վիրավոր է: Բոլոր տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:





























