ՌԴ-ում Եվրամիության երկրների վիզային կենտրոնները այսօրվանից ելքի արտոնագրի տրամադրման փաստաթղթերն ընդունում են նոր օրենքներով։
Այսուհետեւ դիմողները 5 տարին մեկ անգամ պետք է մատնահետք հանձնեն շենգեն վիզա ստանալու համար։ Կենսաչափական անձնագրեր ունեցող անձինք սահմանը հատելիս պետք է մատնահետք հանձնեն։ Բացառություն են կազմում 12 տարեկանից փոքր երեխաները, պաշտոնական պատվիրակությունների անդամները եւ անձինք, որոնց մատնահետքերը ֆիզիկապես հնարավոր չէ ստուգել։
Վիզայի դիմում ներկայացրած անձինք պարտավոր են անձամբ դիմել լիազոր մարմնին կամ նախապես գալ հյուպատոսարան կենսաչափական տվյալներ հանձնելու համար, գրում է «Ռոսբալտ»-ը։





























