Իռլանդիայում 30 աշակերտներով ավտոբուս է շրջվել, որի հետեւանքով մի քանի երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Independent-ը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները դուրս են բերել ավտոբուսում արգելափակված երկու աշակերտների:

Միջադեպը տեղի է ունեցել Քորք կոմսությունում: Վթարի պատճառը եղել են վատ եղանակային պայմանները՝ հորդառատ անձրեւներն ու ջրհեղեղները, որոնք տարածվել են կոմսության հյուսիսային շրջաններում: