Ավստրիայի բանակը կներգրավվի պետական սահմանների պահպանության գործին: Այդ մասին հայտնել է Ավստրիայի կանցլեր Վերներ ֆայմանը:
Նրա խոսքով, մոտակա ժամերին պետք է մոբիլիզացվի ավելի քան 2 հազար զինվոր, ում ուղարկվելու են սահմաններ՝ ոստիկանությանն աջակցելու նպատակով, հայտնում է Gazeta –ն:
Փոխկանցլեր Ռայնհոլդ Միթերլեներն էլ իր հերթին խորհուրդ է տվել Ավստրիային ուժեղացնել սահմանների հսկողությունը.«Եթե Գերմանիան վերականգնել է սահմանների հսկողությունը, Ավստրիան նույնպես պետք է ուժեղացնի սահմանային ստուգումները: Մենք հույս ունենք, որ փախստականների մեծ մասը մի քանի օրից կգնա ոչ թե Հունգարիայի, այլ Սլովակիայի, Սլովենիայի ու Խորվաթիայի տարածքներով»:





























