Օգոստոսի 23-ի լույս 24-ի գիշերը երկրաշարժեր են տեղի ունեցել Մեքսիկայում եւ Կոլումբիայում: Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին 6,4 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:

Սեյսմոլոգների տվյալներով, ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մեքսիկական Մանսանիլո քաղաքից 303 կմ հեռավորության վրա: Զոհերի, ավերածությունների եւ ցունամիի վտանգի մասին ոչինչ չի հաղորդվում:

Երկրաշարժ է գրանցվել նաեւ Կոլումբիայի հարավ-արեւելքում գտնվող Նարինյո քաղաքի մոտ, որի ուժգնությունը կազմել է 4,6 բալ: Ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 2 կմ խորության տակ: Մոտակա հրաբխային լեռան` Գալերասի մոտ գտնվող որոշ գյուղերի բնակիչներ տարհանվել են: