Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում վրանային ավան խփած DA (Արժանապատվություն եւ ճշմարտություն) քաղաքացիական շարժման ներկայացուցիչները բողոքի ցույց են սկսել Ազգային հակակոռուպցիոն կենտրոնի շենքի մոտ։ Ցույցին մասնակցում է մոտ 100 մարդ, որոնք վանկարկում են «Վիորել Կետրարուին (գերատեսչության ղեկավարին) բա՛նտ նստեցնել», գրում է ՏԱՍՍ-ը։
«Երկիրը խրվել է կաշառակերության մեջ, իսկ ամենամեծ կաշառակերը ղեկավարում է այս հաստատությունը։ Նա պետք է հրաժարական տա»,- ասել է շարժման առաջնորդներից Ալեքս Կոզերը։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էին շարժման ներկայացուցիչները, բողոքի մասնակիցները փոխում են մարտավարությունը եւ սկսում են ցույց անել պետական հաստատությունների մոտ։





























