Հայաստանի խորհրդարանում հիշել են Հրանտ Դինքի ծննդյան օրվա մասին, այսօր նա կդառնար 61 տարեկան:

Հրանտ Դինքը պայքարում էր այնպիսի Թուրքիայի համար, որ խաղաղ եւ անվտանգ հայրենիք կդառնար այնտեղ ապրող ժողովուրդների համար, որտեղ մարդու իրավունքները կհարգվեին՝ անկախ նրա ազգությունից եւ կրոնից: ,2007թ. հունվարին թուրքական հասարակության մի մասն ուրախ էր նրա մահից, մյուս մասը՝ խորը վշտի մեջ էր իր երկրի մեծ պարտության համար»,- ասել է պատգամավոր Արագած Ախոյանը:

Այն, ինչի դեմ պայքարում էր Հրանտ Դինքը, այժմ տեղի է ունենում Թուրքիայում, իշխանությունները կրկին ազգային անհանդուրժողականություն են հրահրում, եթե 100 տարի առաջ թշնամի էին հայտարարել հայերին, ապա այժմ՝ քրդերին, նշել է պատգամավորը: