Սահմանադրական բարեփոխումները նախաձեռնվում են մեկ նպատակով՝ երկարաձգել Սերժ Սարգսյանի իշխանությունը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։
«Ես դեմ եմ նոր Սահմանադրությանը, այդ պատճառով չեմ ուզում խորանալ նախագծի կետերի բովանդակային քննարկումների մեջ։ Նրանցից ոչ մեկը ես նորմալ չեմ համարում»,- ասել է Մանուկյանը։
Նրա խոսքով՝ ինչ հիմնավորումներ էլ որ բերվեն հօգուտ բարեփոխումների, համակարգը գաղտնի նպատակ ունի՝ երկարաձգել Սերժ Սարգսյանի իշխանությունը։ «Բոլոր բացատրությունները արտաքին տարրեր են, որոնք թաքցնում են էությունը»,- հավելեց Մանուկյանը։





























