ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ սեպտեմբերի 15-ին, կազմել է 484.08 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 1.00 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 547.40 դրամ (աճել է 0.81 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 746.47 դրամ (նվազել է 1.40 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.22 դրամ (աճել է 0,05 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 229.57 դրամ, ոսկին՝ 17,194.59 դրամ, պլատինը՝ 14,816.48 դրամ:




























