Երեւանի Մաշտոցի պողոտայում այսօր՝ սեպտեմբերի 15-ին, տեղի ունեցած դանակահարության պատճառը նախնական տեղեկություններով տաքսու՝ երթուղայինի համար նախատեսված կանգառում կայանելն է եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:
«Նախնական տվյալներով՝ վիճաբանություն է տեղի ունեցել 27 համարի երթուղային ավտոբուսի եւ տաքսու վարորդների միջեւ, պատճառն այն է եղել, որ տաքսին կանգնել էր երթուղայինի համար նախատեսված կանգառում: Վիճաբանության ընթացքում էլ տաքսու վարորդը դանահակարել է երթուղայինի վարորդին»,- ասաց Հենրիկ Նավասարդյանը:
Նա տեղեկացրեց, որ տուժած վարորդի վիճակը բավարար է, նա չի հոսպիտալացվել։





























