Հայաստանում սահմանադրական բարեփոխումները կազատեն մեզ ցմահ պաշտոնյաներից: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
«Շատ ճիշտ է բարձր պետական պաշտոնյաների՝ թե գործադիր իշխանությունում, թե դատական, ռոտացիայի մասին առաջարկությունը»,-ասել է պատգամավորը՝ հավելելով, որ ԲՀԿ-ն կողմ է բարեփոխումների շատ դրույթների, թեեւ մի շարք դրույթների հետ կապված մտահոգություն է արտահայտել:
«Մենք կուսակցության ներսում քննարկում ենք իրականացրել եւ կներկայացնենք դրանք սահմանադրական բարեփոխումների փորձագիտական հանձնաժողովին»,-ընդծել է Էնֆիաջյանը:




























