Արեւմուտքում լավ հասկանում են, որ իրենց ջանքերը չեն կարողացել ստիպել Թուրքիային՝ վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները, ուստի Հայաստանը փորձում է իր անվտանգության ապահովման այլ ուղիներ փնտրել, հայտարարել է «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը՝ մեկնաբանելով մինչեւ 2046թ. ռուսական ռազմակայանների գործողության ժամկետի երկարաձգումը:
Նրա խոսքով, «արեւմտյան իմաստով», ռուսական բազաների գործողության ժամկետի երկարաձգումը որեւէ բացասական հետեւանք չի ունենա: Դա բացասաբար չի ազդի Հայաստանի եվրոինտեգրման, ԵՄ-ի եւ արեւմուտքի հետ երկկողմ եւ բազմակողմ կապերի վրա, ասել է փորձագետը՝ հավելելով, որ ժամկետի երկարաձգումը «մեղմ ասած, չի կարող ողջունվել Արեւմուտքի կողմից»:



























