Ռուսական եւ վրացական լրատվամիջոցները Սոբչակի՝ Վրաստան կատարած այցի վերաբերյալ «սեփական հետաքննություն» են անցկացրել եւ որոշ բաներ պարզել:

Ինչպես գրել է վրացական «Ալիա» թերթը, Սոբչակը Թբիլիսի էր հրավիրվել վրացի ազդեցիկ գործարարներից մեկի կազմակերպած կոորպորոտիվ երեկույթին մասնակցելու համար։ Թերթը որպես հոնորարի չափ է նշել 150 հազար դոլարը։

Դա Coca-Cola Bottlers Georgia ընկերության հիմնադիր, Վրաստանում McDonald`s ցանցի պաշտոնական ներկայացուցիչ եւ սեփականատեր Թեմուր Չկոնիան է։ «Սոբչակը Վրաստան է հրավիրվել գործարարի դստեր՝ Սոֆո Չկոնիայի կողմից»,- գրում է «Ալիա» թերթը։

Նույն թերթի տվյալներով, Սոբչակը Սահակաշվիլիի հետ հանդիպել է Բաթումիում։ «Նախագահ Սահակաշվիլին Սոբչակի հետ 15 րոպեով վազել է Սահմանադրական դատարան։ «Կլոր սեղանի» շուրջ նստել են Սոբչակը, Սահակաշվիլին եւ դատարանի նախագահ Գերոգի Պապուաշվիլին, սակայն ոչ ոք չգիտի, ,թե ինչ խոսակցություն է ունեցել «եռյակը»,- գրում է թերթը։

«Նովոստի-Գրուզիա» գործակալությունում հերքել են «Ալիա» թերթի բոլոր այս տվյալները։ «Սահմանադրական դատարանում նման հանդիպում չի եղել»,- հայտարարել է գործակալության մամուլի խոսնակ Նատիա Սիրաբիձեն։

Լրատվամիջոցների տվյալներով, Սոբչակի հագին Պուտինի նկարով շապիկ է եղել։ Այս շապիկով նա մուտք  է գործել Սահմանադրական դատարան, իսկ հետո ուղեւորվել է Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավայի ծննդյան շքեղ արարողությանը։ Երեկույթի անցկացման վայրը չի նշվում։