Ղազախստանի խորհրդարանի Սենատը հոկտեմբերի 1-ին լիագումար նիստի ժամանակ վավերացրել է ԵՏՄ շրջանակներում բժշկական արտադրանքների վերաբերյալ միասնական սկզբունքների եւ կանոնների մասին համաձայնագիրը, հայտնում է «Նովոստի Ղազախստանը»։

Փաստաթղթ համաձայն՝ ԵՏՄ անդամ երկրները պետք է համակարգված քաղաքականություն վարեն բժշկական արտադրանքների եւ բուժտեխնիկայի շրջանառության ոլորտում։ Մասնավորապես նրանք պետք է համաձայնեցնեն այդ ոլորտում իրենց օրենսդրությունները։

Բժշկական արտադրանքները, որոնք կանցնեն ԵՏՄ շրջանակներում անվտանգության պահանջներով սահմանված ընթացակարգերը, թողարկելուց առաջ կպիտակավորվեն շրջանառության հատուկ նշանով։

Համաձայնագիրը ստորագրվել էր 2014թ. դեկտեմբերի 23-ին Մոսկվայում։