Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 1-ի նիստում հաստատել է Սեւանա լճի էկոհամակարգը վերականգնելու, դրա պահպանման, վերարտադրողականության, զարգացման եւ օգտագործման՝ 2016 թ. համար նախատեսված ծրագիրը: Բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանի խոսքով, ծրագիրը ենթադրում է լճի ջրի մակարդակի բարձրացման ապահովում, էկոբազմազանության վերականգնում եւ պահպանում: Նաեւ մաքրվելու է 93 հա անտառատարածք:

Փոխնախարարը հայտնել է, որ Սեւանա լճի մակարդակը ՝ սույն տարվա սեպտեմբերի 23-ի դրությամբ պետք է կազմեր 1899.28 մետր, սակայն կազմել է 1900.28 մետր: Ակնկալվում է, որ 2016 թ. Սեւանա լճի ջրի մակարդակը կբարձրանա 21.6 սմ-ով, կազմելով 1900.11: