Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ժամը 08.28-ին տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 03.24-ին ՏԿԱԻՆ ՍՊԾ սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5.3 մագնիտուդով երկրաշարժ, որի Էպիկենտրոնը գտնվում է Նախիջեւանի սահմանին` Քաջարանից 20 կմ հեռավորության վրա:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է կազմել է 3 բալ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 39.260 եւ արեւելյան երկայնության 45.970 (Նախիջեւանի ԻՀ):
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժը զգացվել է Քաջարան քաղաքում:





























