Հայաստանի տեսչական կառույցները, մասնավորապես Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողության ապահովման հետ  մեծ խնդիրներ ունի պատժիչ լծակների բացակայության պատճառով։ Այս մասին հոկտեմբերի 5-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Սպառողների խորհրդատվական  կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը։

Նրա խոսքով՝ քանի դեռ Հայաստանում կաշառակերություն կա, այդ խնդիրը միշտ կլինի։ Եթե ապրանքը ներկրված է, ապա մաքսակետերում պետք է վերահսկողություն անցնի։ «Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պետք է նման հսկողություն իրականացնի»,- ընդգծեց  Չիլինգարյանը եւ հավելեց, որ մարդկանց իրազեկության մակարդակը այսօր նույնպես ցածր է։