ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովն ավարտին է հասցրել իր նոր գիրքը, որի վերնագիրն է. «Միայնակ ինքս ինձ հետ. Հիշողություններ եւ մտորումներ»:

Հեղինակի խոսքով, գիրքն ավելի շատ ոչ թե քաղաքականության, այլ իր անձնական կյանքի ու ու իր մտերիմների ճակատագրի մասին է` երկրի պատմության կոնտեքստում: «Իհարկե, կա նաեւ քաղաքականություն, բայց ավելի շատ են անձնական պահերը»,- ասել է նա:

Նոր գիրքը Գորբաչովը նվիրել է իր կնոջ` Ռաիսա Մաքսիմովնայի հիշատակին: «Գիրքը կազմել է 555 էջ, իսկ երեք «5»-երը լավ նշան է: Մտադիր եմ այն լույս ընծայել եւ Ռուսաստանում եւ արտասահմանում»,- ասել է նա: