Պաշտոնական տվյալներով, Հայաստանում տարեկան գնաճն օգոստոսին կազմել է 3.7%, այդ թվում՝ պարենամթերքի մասով՝ 2.3%: Համեմատության համար նշենք. Ռուսաստանում նույն ժամանակահատվածում գնաճը երկնիշ է եղել՝ 15.7%, այդ թվում պարենային ապրանքների մասով՝ 17.4%: Առաջին հայացքից մեզ մոտ այդ առումով կատարյալ պատկեր է:
Սակայն գոյություն հաշվարկների բազայի գործոնը: Հիշեցնենք, որ ոչ հեռավոր անցյալում Հայաստանում ապրանքներն ու ծառայությունները թանկացել են նույն երկնիշ թվերով, ինչ հիմա՝ Ռուսաստանում: Այսինքն՝ հասել են առավելագույնի: Այնպես որ, դեռեւս հարց է, թե որտեղ է կյանքը թանկացել: Ասվածը հաստատելու համար համեմատենք Երեւանի սեպտեմբերյան եւ ռուսական Կրասնոդարի երկրամասի կենտրոնի գները (հոկտեմբերի 7-ի դրությամբ), որտեղ մեծ թվով մեր հայրենակիցներն են բնակվում:
Եվ այսպես, սեպտեմբերին խնձորի միջին մանրածախ գինը Երեւանում Կրասնոդարից բարձր է եղել 1.4 անգամ, շուրջ 10%-ով թանկ է եղել սոխի եւ ստեպղինի գինը, գրեթե 19%-ով՝ կարտոֆիլինը: Մեր վիճակագրական սեպտեմբերյան զեկույցում նշված են միայն մրգերի եւ բանջարեղենի գները, այդ պատճառով հետագա համեմատության համար ներկայացնենք Երեւանի գները՝ օգոստոսի կտրվածքով:
Այսպես. մեր մայրաքաղաքում սերուցքային կարագը Կրասնոդարից թանկ է .7 անգամ, տավարի միսը՝ «ընդամենը» 6%-ով, իսկ ահա խոզի միսը՝ ավելի քան 1.8 անգամ, ոչխարի միսը՝ 35%-ով: Իհարկե, բարձր կարգի հացը մեզ մոտ 8.5%-ով էժան է: Սակայն պետք է միայն գուշակել, թե իրականում որքան է հայրենական հացի իրական «կիլոգրամը»:
Վերջում հավելենք, որ համեմատեցինք միայն գները՝ առանց հաշվի առնելու, ասենք, միջին աշխատավարձի տարբերությունը:





























