Ադրբեջանի սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Ազադ Ռագիմովը եւ ձյուդոյի ֆեդերացիայի ներկայացուցիչները, կարող են այցելել Հայաստանը՝ աշխարհի առաջնության առնչությամբ աշխատանքներին ծանոթանալու եւ նախապատրաստվելու նպատակով, հաղորդում է 1news.az-ը։
«Սա դեռ հաստատված չէ, սակայն հնարավոր է, որ այցը կայանա», -ասել է Ռագիմովը՝ այսօր, Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Նա նշել է, որ ձյուդոյի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար ադրբեջանական երիտասարդական հավաքականին Հայաստանը անվտանգության երաշխիքներ է տվել, սակայն Հայաստանում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը Ադրբեջանի հավաքականի մասնակցության առնչությամբ վերջնական որոշում դեռ չի կայացվել։
Ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը Երեւանում կանցկացվի սեպտեմբերի 9-ից մինչեւ 14-ը։ Ակնկալվում է, որ առաջնությանը կմասնակցեն շուրջ 40 երկրների պատվիրակություններ։ Մասնակիցների ընդհանուր քանակը 500 մարդ է։




























