Ֆինլանդիայում փախստականների ընդունման հակառակորդների մասնակցությամբ հերթական միջադեպն է տեղի ունեցել:

Հեյլոն քաղաքում ապաստան փնտրողների համար կառուցված ժամանակավոր կենտրոնի հարեւանությամբ անհայտ անձինք ԱՄՆ-ում հայտնի աջ ծայրահեղական Կու-կլուքս-կլան կազմակերպության խորհրդանիշ թիկնոց են հագցրել ֆինն ռազմական գործիչ, գեներալ Աքսել Ֆրեդրիկու Այրոյի հուշարձանին:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, սեպտեմբերի վերջին այստեղ եւս մեկ նման միջադեպ էր գրանցվել. Կու-կլուքս-կլանի թիկնոց էին հագցրել ֆուտբոլիստ Յարի Լիտմանենի արձանին, իսկ մինչ այդ Լահտիում փախստականների դեմ ցույցին նույնպիսի թիկնոցով մարդ է մասնակցել, ձեռքին՝ ֆիննական դրոշ:

Այս տարեսկզբից Ֆինլանդիա ավելի քան 21 հազար փախստական է ժամանել. 5 անգամ ավելի, քան անցյալ տարի: