Ինդոնեզիայի Հյուսիսային Սումատրա նահանգում անհետացել է Eurocopter EC130 թեթեւ ուղղաթիռը։ Ուղղաթիռում գտնվում են անձնակազմի 2 անդամ եւ 3 ուղեւոր, փոխանցում է Gazeta-ն՝ վկայակոչելով Jakarta Globe-ը։

Տոբայի լճի տարածքում արդեն սկսվել են ոստիկանության եւ զինվորականների համատեղ փրկարարական գործողությունները։

Երկրի Տրանսպորտի նախարարությունից հայտնել են, որ ուղղաթիռի վառելիքը կբավականացներ միայն 2 ժամ 50 րոպե թռիչքի համար։ Այդ իսկ պատճառով հնարավոր տարբերակները երկուսն են. կամ ուղղաթիռը կործանվել է կամ վթարային վայրէջք է կատարել։

Նշենք, որ մի քանի օր առաջ Ինդոնեզիայում կործանվել էր Aviastar ավիաընկերության օդանավը, որի հետեւանքով զոհվել էր 10 մարդ։