ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի հյուսիսում մեկշարժիչանի ինքնաթիռը մխրճվել է սեփական տներից մեկի մեջ, ինչի հետեւանքով 2 մարդ է զոհվել։ Այս մասին գրում է Reno Gazette-Journal-ը։ Թահոյի լճից ոչ հեռու գտնվող տունը հարվածից հրդեհվել է, իսկ ներսում գտնվողները բարեհաջող կերպով հասցրել են դուրս գալ, փոխանցում է Gazeta-ն։
Միջադեպը հետաքննում է ԱՄՆ Քաղավիացիայի դաշնային վարչությունը եւ Տրանսպորտի ազգային անվտանգության խորհուրդը։





























