Հոնկոնգի Cathay Pacific խոշորագույն ավիաընկերությունը որոշել է դադարեցնել թռիչքները Իրանի օդային տարածքով եւ Կասպից ծովի վրայով ռուսական թեւավոր հրթիռների պատճառով, որոնք ռուսական կողմը Կասպյան նավատորմից արձակում է Սիրիայի ուղղությամբ։ Այս մասին գրում է South China Morning Post-ը։

Ընկերությունը Եվրոպայի ավիացիոն անվտանգության գործակալությունից նախազգուշացում է ստացել, որում գործակալությունն իր անհանգստությունն է հայտնել տարածաշրջանի օդային տարածքով ուղեւորատար օդանավերի թռիչքների կապակցությամբ, փոխանցում է Gazeta-ն։

Հաղորդվում է, որ իրավիճակը չփոխվելու դեպքում Cathay Pacific-ին կարող է միանալ նաեւ Air France-ը։