Օգոստոսի 27-ի գիշերը Իրանի Սիմնան գավառի Դագման քաղաքում եղած երկրաշարժի արդյունքում մահացել է 3 մարդ, որից 2-ը՝ փոքր երեխաներ, վիրավորվել է ավելի քան 40 հոգի։
Երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով 23:53-ին, Ռիխտերի սանդղակով 5,9 բալ ուժգնությամբ։
Երկրաշարժի արդյունքում ավերումներ են եղել Քեդու, Բիդաստան, Ֆատուհ եւ Կուհզար գյուղերում։ Երկրաշարժից հետո նույն գավառում եւս երկու ցնցում է գրանցվել՝ մեկը 5 բալ, մյուսը՝ 3 բալ ուժգնությամբ։




























