Բորիս Նեմցովի դստեր փաստաբան Վադիմ Պրոխորովը կարծում է, որ հետաքննությունը քաղաքական գործչի սպանության կազմակերպիչներ է համարում «Հյուսիս» գումարտակի սպաներ Ռուսլան Գերեմեեւին եւ Ռուսլան Մուհուդինովին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ըստ իմ տեղեկությունների՝ հետաքննությունը կազմակերպիչներ ասելով նկատի ունի Գերեմեեւին եւ Մուհուդինովին։ Ես կարծում եմ, որ հիմա գլխավոր եւ ամենակարեւոր խնդիրը նրանց հեռակա կարգով մեղադրանք ներկայացնելն է եւ հետախուզում հայտարարելը»,- ասել է Պրոխորովը։

Նա նաեւ հույս է հայտնել, որ հետաքննությունը կգտնի ինչպես կազմակերպիչներին, այնպես էլ Նեմցովի սպանության պատվիրատուներին։