Հնդկական օվկիանոսի Բենգալյան ծոցի ջրերում հոկտեմբերի 14-ին ԱՄՆ-ի, Հնդկաստանի եւ Ճապոնիայի զինծառայողների մասնակցությամբ ռազմածովային համատեղ զորավարժություններ են մեկնարկել։ Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը։ Ճապոնիայի ԶՈւ-ն զորավարժություններին մասնակցելու համար ուղարկել է «Ֆույուձուկի» ականակիր նավը։ Հնդկական մամուլը հայտնում է, որ ամերիկյան կողմից զորավարժություններին կմասնակցի «Թեոդոր Ռուզվելտ» ավիակիրը։

ԱՄՆ ՌԾՈւ-ն կներկայացնի նաեւ «Կորպուս Քրիսթի Սիթի» ատոմային սուզանավը եւ «Նորմանդիա» հածանավը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Զորավարժությունների նպատակը թշնամական սուզանավերի, նավերի եւ ինքնաթիռների ոչնչացումն է։