Ռուսաստանի ՔԿ քննիչը Բասմանյան դատարանում հայտնել է, որ Բորիս Նեմցովի սպանության գործով Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին հարցաքննելու անհրաժեշտություն չկա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Դատարանը հիմա քննում է զոհվածի ընտանիքի ներկայացուցչի բողոքը ՝ հետաքննության անարդյունավետության՝ այդ թվում Չեչնիայի ղեկավարի ու այդ ռեգիոնի մյուս չինովնիկների հարցաքննությունից հրաժարվելու կապակցությամբ :
Ավելի վաղ Ռամզան Կադիրովը հարցաքննության ներկայանալու պատրաստակամություն էր հայտնել, եթե դա պահանջի ՔԿ-ն , բայց միաժամանակ վստահություն էր հայտնել, որ չեչենական «Սեւեր» գումարտակի հրամանատարի տեղակալ Զաուր Դադաևը քաղաքական գործչի սպանության հետ առնչություն չի ունեցել:





























