Հոկտեմբերի 15-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Աստանա։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը։

Նախարարը Ղազախստանի մայրաքաղաք կմեկնի ԱՊՀ անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդին մասնակցելու նպատակով։