Տավուշի մարզում վրաերթի հետեւանքով 85–ամյա տղամարդ է մահացել։ ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ  «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոկտեմբերի 13-ին, ժամը 18.00-ի սահմաններում Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի «Թագավորի» թաղամասում հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 1930 թ. ծնված Ազիզ Դումանյանին, որը տեղում մահացել է:

Կատարվում է քննություն: