Թուրքիայի մայրաքաղաքում արհիմիությունների կողմից կազմակերպած Խաղաղության հանրահավաքին տեղի ունեցած պայթյունից հետո ՆԳ նախարարը աշխատանքից հեռացրել է բարձրաստիճան 3 ոստիկանների։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի ՆԳ նախարարը Անկարայում իրականացված պայթյունից հետո առողջ հետաքննություն իրականացնելու համար աշխատանքից հեռացրել է Անկարայի նահանգային ոստիկանապետին, ոստիկանության Հետախուզության վարչության պետին եւ ոստիկանության Անվտանգության վարչության պետին։
Հիշեցնենք, որ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում 2015թ. հոկտեմբերի 10-ի առավոտյան արհմիությունների կազմակերպած Խաղաղության հանրահավաքի ժամանակ տեղի են ունեցել հզոր պայթյուններ, որոնց հետեւանքով զոհվել է առնվազն 97, վիրավորվել 246 քաղաքացի:





























