Մենք ոչ ոքի կամ որեւէ կուսակցության չենք քննադատելու։ Այս մասին հոկտեմբերի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը՝ անդրադառնալով հարցին, թե որ ճամբարում է գործելու նրա կուսակցությունը՝ ընդդիմադի՞ր, թե՞ իշխանական։

«Մենք բաց կլինենք այն մարդկանց համար, ովքեր կընդունեն մեր գաղափարներն ու ծրագրերը՝ անկախ նրանից, թե նրանք որ ճամբարում են»,- նշել է Աբրահամյանը։

Ինչ վերաբերում է կուսակցություն ստեղծելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներին, Ռուսաստանի հայերի միության նախագահը նշել է, որ դա խնդիր չէ։ «Մենք ֆինանսական խնդիրներ առհասարակ չունենք։ Դա արվելու է իմ անձնական միջոցների եւ իմ համախոհների միջոցների հաշվին»,- նշել է Աբրահամյանը։