Թուրքիայում մեծ արձագանք է գտել ֆինլանդացի լրագրողի կողմից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված հարցը։

Թուրքական Cumhuriyet պարբերականի փոխանցմամբ՝  Անկարայում Թուրքիայի նախագահի եւ Ֆինլանդիայի նախագահի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ֆինլանդացի լրագրող Թոմ Կանկոնենը թուրքերենով հարց է ուղղել Էրդողանին. «Դուք բռնապե՞տ եք։ Թուրքիայում շատ քաղաքացիներ ձեզնից վախենում են ու նույնիսկ պնդում, որ Անկարայի ահաբեկչության մեջ իշխանությունների մատը խառն է»։

Էրդողանը, կատաղությունը մի կերպ զսպելով, հարցրել է, թե ո՞ր լրատվամիջոցից է հարց տվողը, եւ ստանալով պատասխանը, որ Ֆինլանդիայի ռադիոյից, պատասխանել է. «Եթե ես բռնապետ լինեի, այդ հարցը չէիք կարող տալ»։