«Ես առաջարկում եմ բանկերի կառավարիչներին հրավիրել եւ միասին գնել լուծում հարցին»,- ասաց մարզպետը...
Արմավիրի մարզի գյուղերի բնակիչներն այսօր՝ հոկտեմբերի 14-ին, փակել են Արմավիր-Երեւան մայրուղին՝ բողոքելով բերքի մթերման խնդրի դեմ: Գյուղացիների խոսքով՝ չի մթերվում ոչ միայն խաղողի, այլև լոլիկի ու սմբուկի բերքը, ինչի պատճառով իրենք չեն կարողանում վճարել բանկերից վերցրած վարկերը:
«120 տոննա բադրիջանի բերքը փչացրին, չմթերեցին: Հենց էսօրվա դրությամբ իմ 30-40 տոննա բերքը նեխում ա: Գնում ենք գործարան, ասում ա՝ բեր 40 դրամով, բայց մի բան էլ տուժում ենք, տենց որ տանենք, հանձնենք իրանց»,- ասաց գյուղացիներից մեկը:
Մայրուղին փակած գյուղացիներին մոտեցել է Արմավիրի մարզպես Աշոտ Ղահրամանյանը, որին նրանք ներկայացրել են իրենց բողոքը:
Գյուղացիները նաև հայտարարել են, որ այս տարի նույնիսկ չեն կարողանում բերքը Վրաստան արտահանել, քանի որ հայկական կողմը խնդիրներ է առաջացրել: Մինչդեռ մարզպետը հերքել է դա՝ նշելով, որ հայկական կողմը որեւէ խոչընդոտ չի առաջացնում:
«Ես առաջարկում եմ բանկերի կառավարիչներին հրավիրել եւ միասին գտնել լուծում այս հարցին»,- ասաց մարզպետը:
Նշենք, որ բողոքի ակցիան շարունակվում է:





























